ԱՐՄ ՏՈՒՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏ ՍՈՑՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԲՈԼՈՐ ՀԱՆԳՍՍՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

 

 

Սոցիալական փաթեթի շահառուներին խնդրում ենք մոտենալ գրասենյակ IDքարտով

1.Գործակալության կողմից Տուրերի ընթացքում մատուցվող ծառայությունները

  • Գիշերակաց
  • Տրանսպորտ
  • էքսկուրսավար
  • Ուղեկցորդ
  • Միջոցառումներ/ ժամանցային ծրագրեր

2. Ընդհանուր դրույթներ`

  • Փաթեթում ներառված գները ենթակա են փոփոխման
  • Փաթեթում նշված գիշերակացի վայրը/հյուրանոցը/ ենթակա է փոփոխման
  • Փաթեթում նշված տուրի ուղղությունները ըենթակա են փոփոխման 

3. Պարտադիր պահանջներ Տուրերի մասնակիցների համար

  • Պահպանել մաքրություն ինչպես տրանսպորտում, այնպես էլ բնության գրկում գտնվելիս:
  • Լինել ուշադիր, սիրալիր և հարգալից մասնակիցների նկատմամբ:
  • Ձեզ հուզող հարցերի դեպքում դիմել տուրի պատասխանատուին` ուղեկցորդին:
  • Կանգառից դուրս կանգառներ պահանջել նախօրոք` փոխհամաձայնեցված տուրի ղեկավարի և մասնակիցներ հետ:
  • Վանական համալիրում պահպանել լռություն, խոսել շշուկով:
  • Հյուրանոց մուտքի ժամանակ համբերատար նստել հյուրասենյակում մինչ Ձեզ կհանձնեն բանալին:
  • Առանց զգուշացման չլքել խմբին և հյուրանոցը:
  • Վնասվածքներից խուսափելու համար հագնել հարմար զգեստ, սպորտային կոշիկներ:
  • Ձեզ հետ պարտադիր վերցրեք անձրևանոց, գլխարկ և արևային ակնոցներ:
  • Ձեզ հետ վերցրեք Դրական Լիցքեր և Բարձր Տրամադրություն:
ՎԱՆԱՁՈՐ