Երևան – ԽորՎիրապ – Նորավանք – Տաթև – Գորիս – Շաքիիջրվեժ – Ջերմուկ – Երևան
Հայաստանի հնագույն վայրերից առանձնանում է Տաթևը, որը հայտնի է իր վանական համալիրով:Դեռ վաղ ժամանակներից հայտնի է եղել որպես հոգևոր-մշակութային կենտրոն, իսկ պատմության հետքերն ու հիասքանչ բնությունը դեռ ոչ ոքի անտարբեր չեն թողել, նորաբաց ճոպանուղին էլ լրացնում է Տաթևի հրաշքների շարքը: Երկօրյա այս տուրը հիանալի հնարավորություն է կարճ ժամանակահատվածում բացահայտել Տաթևի գաղտնիքները:
I օր
Մեկնում Երևանից: Այցելություն Խոր Վիրապ, Նորավանք: Ուղևորություն Տաթևի վանք: Գիշերակաց Գորիսի Դիանա հյուրանոցում:
II օր
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն Խնձորեսկ (ճոպանե կամուրջ): Այցելություն Շաքիի ջրվեժ: Ուղևորություն Ջերմուկ: Վերադարձ Երևան:
Արժեքը ներառում է՝գիշերակաց Դիանա հյուրանոցում, երեքանգամյա սնունդ, տրանսպորտ, գիդ, ճոպանուղի: