ՀՀ ԿԲ-ի արտարժույթի փոխարժեք
ԱնվանումՄիավորԱրժեք[AMD]Տ-մ
USD1498.41.19
GBP1608.816.5
EUR1548.23.89
CHF1517.25.43
RUB16.4000.05

Իսպանիա, պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն , պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին։ Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։