Հանքավանը, այս փոքրիկ ձորակը, հարուստ է անտառներով, հազվագյուտ թփերով ու բուսատեսակներով, ծաղկաշատ մարգագետիններով, քաղցրահամ ու հանքային աղբյուրներով, թերմալ բուժիչ ջրերով ու ցեխերով: Հանքավանը իսկական երազանք է բնականն ու գեղեցիկը փնտրող զբոսաշրջիկների, արշավականների, քաղաքի աղմուկից փախնել ու գյուղական հանգիստը վայելել ցանկացողների համար:

Բնությունը շռայլ է գտնվել և հանձն է առել տարածքի նկարչի դերը՝ գունազարդելով դրախտային պատկերներ և, կառուցելով բնական հուշարձաններ, որոնցից մեկն է Հանքավանի հայտնի ջրվեժը, իսկ հարավից Փամբակի, հյուսիսարևելքից Ծաղկունյաց լեռնաշղթաները լրացնում են նկարիչ բնության կողմից նախագծած պատկերը:
Հանքավանի միջով է հոսում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից սկիզբ առնող Մարմարիկ գետը իր բազմաթիվ վտակներով, գետի երկարությունը 37 կմ է: Ի դեպ, գետը հոսում է հենց «Անուշ» հանգստյան տան կողքով և, հատկապես երեկոյան ու գիշերը, իսկական բնական երաժշտության է պարգևում հանգստացողների հոգնած նյարդերին:
Հանքավանի մյուս կարևոր տեսարժան վայրը 19-րդ դարում կառուցված հունական եկեղեցին է, որը կարելի է համարել Հանքավանի խորհրդանիշերից մեկը, իսկ գյուղ մտնող ճանապարհից աջ գտնվում է դամբարանադաշտը:

ԱՆԻ Ռեզորթ

80.000 դրամ` 2 անձի համարս տանդարտ երկտեղանոց համարում

Ներառյալ`

  • Երկկողմանի տրանսպորտային ծառայություն
  • Գիշերակաց 2 գիշեր /3 օր` նախաճաշով

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐներքին հեռախոս, LCD հեռուստացույց, արբանյակային ալեհավաք,

մինի բար, լոգանքի պարագաներ, հողաթափեր

Ժամանում՝ 14.00 Մեկնում՝ 12.00

ՆԱԻՐԻ Սպա Ռեզորթս

80.000 դրամ` 2 անձի համարս տանդարտ երկտեղանոց համարում

Ներառյալ`

  • Երկկողմանի տրանսպորտային ծառայություն
  • Գիշերակաց 2 գիշեր /3 օր` նախաճաշով

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐներքին հեռախոս, LCD հեռուստացույց, արբանյակային ալեհավաք,

մինի բար, լոգանքի պարագաներ, հողաթափեր

Ժամանում՝ 14.00 Մեկնում՝ 12.00