Գյումրի: Հայաստանի հյուսիս-արեւմուտքում, Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երեւանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Շատ խորն են այստեղ ազգային ավանդույթները, ազգային ոգին իր արտահայտությունն է գտել գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռեւս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, թվում է, թե փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում, բնակելի հին տները, որոնց մեծ մասը բարեբախտաբար դիմացան սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական մանրամասների հոյակապ իրականացմամբ, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Գյումրին` ի սկզբանե եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում, որտեղ առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական "Անուշ" օպերան:
ՀՀ ԿԲ-ի արտարժույթի փոխարժեք
| Անվանում | Միավոր | Արժեք[AMD] | Տ-մ |
|---|---|---|---|
| USD | 1 | 381.1 | -0.2 |
| GBP | 1 | 504.1 | 0.44 |
| EUR | 1 | 443.2 | 2.32 |
| CHF | 1 | 474.8 | 2.17 |
| RUB | 1 | 4.890 | 0.02 |
ԳՅՈՒՄՐԻ Հյուրանոց
69.000 դրամ` 2 անձի համար ստանդարտ երկտեղանոց համարում
Ներառյալ`
- Միակողմանի տրանսպորտային ծառայություն
- Գիշերակաց 2գիշեր /3օր` նախաճաշով
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
անվճար` ավտոկայանատեղի, ինտերնետ
Վճարովի` լվացքատուն, կոնֆերանս դահլիճ:
ՆԱՆԷ Հյուրանոց
135.000 դրամ` 2 անձի համար ստանդարտ երկտեղանոց համարում
Ներառյալ`
- Միակողմանի տրանսպորտային ծառայություն
- Գիշերակաց 2գիշեր /3օր` նախաճաշով
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
անվճար` ավտոկայանատեղի, ինտերնետ
Վճարովի` լվացքատուն, կոնֆերանս դահլիճ:
ՎԱՆԱՏՈՒՐ Հյուրանոց
75.000 դրամ` 2 անձի համար ստանդարտ երկտեղանոց համարում
Ներառյալ`
- Միակողմանի տրանսպորտային ծառայություն
- Գիշերակաց 2գիշեր /3օր` նախաճաշով
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
անվճար` ավտոկայանատեղի, ինտերնետ
Վճարովի՝Լողավազան, Մարզասրահ:
ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ Հոթել Փալաս
90.000 դրամ` 2 անձի համար ստանդարտ երկտեղանոց համարում
Ներառյալ`
- Միակողմանի տրանսպորտային ծառայություն
- Գիշերակաց 2գիշեր /3օր` նախաճաշով
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Անվճար` ավտոկայանատեղի, ինտերնետ
Վճարովի` լվացքատուն, Լողավազան, Մարզասրահ: