Սևան քաղաքը Երևանից 66 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա և զբաղեցնում է 7500 քկմ տարածք: Բնակավայրը 1842 թվականին հիմնադրել են եկվոր ռուս աղանդավորները և կոչել են Ելենովկա՝ ի պատիվ Պավել 1-ին ցարի աղջիկներից մեկի՝ Ելենայի։ 1935 թվականին այն վերանվանվեց Սևան։ 1961 թվականին բնակավայրին շնորհվեց շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ /մեկ ավանով և տասը գյուղով/, իսկ 1967 թվականին՝ հանրապետական ենթակայության։ Սևանում կա շատ եկեղեցիներ: այաստանի վարչատարածքային նոր բաժանմամբ Սևանը դարձավ ինքնուրույն համայնք և ներառում է Սևան քաղաքը, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը, Գագարին բնակավայրը։ Սևանի տարածաշրջանն ունի 10 գյուղ` Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր: